Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-asori1

Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Օսմանյան կայսրությունում կոտորվել է շուրջ 750 հազար ասորի։ Ասորի համայնքն այսօր ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցեց։ Հայաստանում ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն ընդգծում է՝ ասորիների ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր. «Մենք ցանկանում ենք մեր ձայնը լսելի դարձնենք, որպեսզի կանխվի այս ցեղասպանությունը՝ փրկելով քրիստոնյա ասորիներին»,-ասաց Արսեն Միխայլովը։ nkar-asori