Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jrayin-avazan

Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագիծն այսօր ներկայացվեց հանրությանը։ Նախագծի կազմման աշխատանքները տեւել են 4 տարի։ «Կառավարման պլանը իրականացնելու համար մենք երեք գետավազան ենք ընտրել, դա Ողջի, Մեղրիգետի եւ Որոտան գետերն են, այդ երեք գետերի համար առանձին - առանձին կազմվել են կառավարման պլաններ, այնուհետեւ ընդգրկվել են մեկ ջրավազանային պլանի կառավարման մեջ»,- ասաց «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը։ Տարածքն  ընդգրկում է Սյունիքի մարզը , իսկ կառավարման պլանը մշակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագիրը՝ կառավարության հետ համատեղ։ «Կունենանք գործողությունների պլան, որպեսզի կարողանա ճիշտ եւ ավելի արդյունավետ ձեւով օգտագործի ջուրը, ինչպես գյուղատնտեսության, խմելու, կենցաղային կարիքների համար, այնպես էլ հիդրոէներգետիկայի եւ հանքային արդյունաբերության բնագավառում»,- նշեց ծրագրի ղեկավարը։ Տարբեր գնահատականներով մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս, եւ հիմնական պատճառը համարվում է ջրային ռեսուրսի սխալ կառավարումը։ « Մեծ խնդիր է ցանցը եւ ցանցի վրա եղած արմատուրան կարգի բերել, նորոգել, որպեսզի չունենանք այդ քանակի կորուստներ։ Եթե մենք ժամանակին ունենանք այն ջրամբարները, որոնք նախատեսված են կառուցել ջրամբարներում կկուտակեն այն հոսքը, որը լրացուցիչ ռեսուրս կդառնա»,-ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը։ Ողջիի, Մեղրիգետի եւ Որոտան գետերի ակունքներում առաջարկվում է ստեղծել հիդրոլոգիական արգելոցներ` ջրային պաշարների մաքրության եւ պահպանության համար: Նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառավարության հավանությանը։