Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարները նկատողություն ստացան (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyan-nist1

Առողջապահության, Սփյուռքի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարներն այսօր նկատողություն ստացան Հովիկ Աբրահամյանից։ Այս գերատեսչությունները, խախտելով վարչապետի հանձնարարականը, տեղեկատվություն են հրապարակել այլ երկրներում ՀՀ դեսպանների հետ աշխատանքային հանդիպումների վերաբերյալ։ « Քանի որ պայմանավորվել ենք եւ հանձնարարական կա ձեռնպահ մնացեք տեղեկատվություն տրամադրել մամուլին։ Ի՞նչ է տալիս, որ հանդիպում եք դեսպանի հետ եւ մամուլում տարածում եք»,- նշեց նա։ Կառավարության նիստում քննարկման առիթ դարձավ նաեւ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թ առաջին վեց ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս։ «Ունենք տնտեսական աճ, թեեւ սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, որը կլինի սեպտեմբերին, սակայն սա ցույց է տալիս այն ուղղությունը, որով գնում է եւ կարող ենք վստահաբար ասել, որ տնտեսության բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց»,- նշեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։