«Եթե ի զորու չեք, ցրեք կառույցը». հացադուլավորը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մասին (տեսանյութ)
Եզդիական համայնքի ներկայացուցիչներ Ռուստամ Բաքոյանն ու Սաշիկ Սուլթանյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր ավարտում են եռօրյա հացադուլը։ Պայքարի ծայրահեղ տարբերակով նրանք փորձեցին միջազգային կառույցի ուշադրությունը հրավիրել ուղիղ մեկ տարի առաջ Շանգալում սկսված ոճրագործությանը։ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մշտական համակարգողը զրուցել է երիտասարդների հետ։ «Նա նշում էր, որ իրենք ի զորու չեն։ Եթե ի զորու չեք, ցրեք կառույցը, ոչ թե հայտարարեք հավասարության դարաշրջան»,-ասում է Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոնի ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանը։ Հացադուլավոր երիտասարդներն ավելի ուշ միացան Օղակաձև զբոսայգում հավաքվածներին։ 1915-ին ցեղասպանությանը զոհ դարձած եզդիների հուշակոթողի մոտ հիշատակի միջոցառում էր անցկացվում։ Մանրամասները՝ տեսանյութում