Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենախորամանկ մուկն անգամ ընկնում է թակարդը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
diana-nkar-

Օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի վճարը կառավարությունն ըստ խոստացածի՝ կսուբսիդավորի։ Ընդ որում՝ փոխհատուցում տրվելու է «Որոտանի» կասկադի վաճառքից ստացվող գումարներից։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները վարչապետի նման որոշումը որակում են մուկ ու կատվի խաղ՝ շեշտելով, որ այդ որոշումն իրենց համար անընդունելի է։ Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն այս կապակցությամբ նշում է. «Վարչապետը, մեղմ ասած՝ մուկ ու կատու է խաղում ժողովրդի հետ ու բառացիորեն չի գիտակցում այն, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ է ընկնում ժողովրդի թակարդը ՝ պանիր գողանալուց։ Եվ ինչ է դուրս գալիս՝ ուղղակիորեն ժողովրդի գրպանից վերցնում են,  տալիս են 7 դրամի սուբսիդավորմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։