Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի համար քննարկելի է Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8d9b4dd2795aa1bff4981d6f22877a46

«Տարիներ շարունակ մենք զարգացման տարբեր փուլեր ենք անցել՝ նախագահական կառավարման համակարգ, կիսանախագահական ու դեռևս կան բացթողումներ, դրանից էլ բխում է համակարգային բարեփոխումների պահանջը»,-այսպես է պատասխանում ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հարցին։ Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններով լուծվում են մի քանի խնդիրներ։ «Առաջին խնդիրը, որ լուծվում է, այն է, որ բոլոր կուսակցություններն ու ուժերը մասնակցում են երկրի կառավարմանը, երկրորդ խնդիրը՝ բոլոր հարցերը լուծվելու են կոլեգիալ մարմնում, այլ ոչ թե այն կախված է լինելու մեկ անձից»։ Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ գլխավոր խնդիրը, որ լուծելու են սահմանադրական փոփոխությունները, Հայաստանի կառավարումը մեկ անձից քաղաքական տարբեր ուժերին փոխանցելն է լինելու։ Ա1+-ի հարցին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հանրապետական կուսակցությունը՝ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների մասով, հատկապես խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ, Մկրտիչ Մինասյանը պատասխանում է. «Հանրապետականի համար քննարկելի է նաև Վենետիկի հանձնաժողովի դիտարկումը խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ։ Այն, ինչ որ կա, դոգմա չէ և մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկումների»։