Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենք` Ճանապարհային ոստիկաններին գործազուրկ դարձնելու մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
durs1

Օրենքը ստեղծվում է մարդու համար, այլ ոչ թե մարդու դեմ, իսկ մեզ մոտ օրենքը դարձել է մահակ եւ կեղեքման միջոց: Այս մասին այսօր ահազանգեց «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա այս համոզմանն եկել է այն բանից հետո, երբ Հայաստանում տեղադրվեցին արագաչափերն ու տեսախցիկները: «Մենք ցանկանում են ազատվել տեսախցիկներից եւ արագաչափերից, քանի որ դարձել ենք երթեւեկության գերի ու պատանդ: Երբ ոստիկանությանը հարցնում ենք, թե որքանո՞վ են արագաչափերը եւ տեսախցիկները նպաստել անվտանգ երթեւեկությանը, վարորդներից այդքան շորթած գումարները ի՞նչի վրա են ծախսվել, մեզ պատասխան չեն տալիս»,- ասաց Վարդան Հակոբյանը: Այսօրվա ասուլիսին մասնակցող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները նշեցին, որ տուգանքներից ստացված գումարները չեն ծախսվում ճանապարհային երթեւեկության համար համապատասխան նշաններ տեղադրելու համար, քանի որ Ճանապարհային ոստիկանությունը նշաններ դնելու համար միայն մի բան է ասում՝ այդքան ռեսուրս չունենք: Ի դեպ, այսօրվա ասուլիսին հրավիրված էին ՃՈ ներկայացուցիչները, սակայն նրանք չէին ներկայացել: Նախաձեռնության անդամները, թեեւ հանդիպել են ՃՈ ներկայացուցիչների հետ, սակայն բանակցություններից գոհ չեն, հաջորդ անգամ նախատեսում են հանդիպումն անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը նշում է, որ տեսախցիկները, արագաչափերը պետք է հանվեն մեր երկրից: Անդրադառնալով Երեւան- Սեւան մայրուղու վրա շարժական արագաչափի կիրառմանը՝ նախաձեռնության անդամը դա զսպման փոխարեն որակեց գրպանը մտնելու տարբերակ: «Ծուղակային տենդենց եմ տեսնում, ճանապարհային ոստիկաններն էլ դուրս կգան աշխատանքից եւ կհամալրեն գործազուրկների շարքերը»,- եզրափակեց նա: