Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Ռուբինյան.«Սերժ Սարգսյանն արյամբ եկել է իշխանության ու կառչած է մինչեւ հիմա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dsds

Կարապետ Ռուբինյանը կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին. «Սահմանադրական բարեփոխումներին հազիվ թե մի ողջախոհ մարդ գտնվի, որ դեմ լինի։ Խնդիրն այն է, որ մենք դեմ ենք, որ դուք բարեփոխեք»։ Այս խոսքերով ՀՀՇ վարչության անդամը դիմում է Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանին, որը պաշտպանում է բարեփոխումներն ամբողջությամբ։ Ռուբինյանը վստահ է, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտ կայացնող չէ, ինքը դաշտն ամայացնող է. «Բոլորովին վերջերս մենք տեսանք, թե ինչպես դուք նիստ արեցիք ՀՀԿ-ի եւ կամային որոշմամբ կուսակցություններից մեկի նախագահին քաղաքական դաշտից ուղղակի վռնդեցիք»,- ասում է Կարապետ Ռուբինյանը։ Կարինե Աճեմյանը շրջանցում է այս մեղադրանքները, նա հիշում է, որ ժամանակին ընդդիմադիր կուսակցությունները կողմ էին խորհրդարանական կառավարմանը, իրենք էլ այսօր որոշել են լսել նրանց ձայնը. «Ի՞նչ փոխվեց։ -Այն փոխվեց, որ մենք մեր երկրում լսում ենք... –Սերժ Սարգսյանը որոշեց, որ անցնում ա խորհրդարանականի՞։ Է՞դ փոխվեց։ -Սերժ Սարգսյանը որոշեց նաեւ կուսակցության խորհրդի հետ միասին»։ Կարապետ Ռուբինյանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանը բարեփոխումներից հետո չի լինելու նախագահ, վարչապետ եւ Ազգային Ժողովի նախագահ։ Եթե բարեփոխիչ է, թող այսօր հրաժարական տա. «Էդ մարդը արյամբ եկել ա իշխանության եւ կառչած ա մինչեւ հիմա»։ Փաստաբան Հայկ Ալումյանը այս փաստաթղթի վտանգը մեկ այլ տեղ է տեսնում։ Առաջարկում են փոփոխել բազմաթիվ հոդվածներ, որոնցից մեկին, ասենք, խորհրդարանական կառավարմանը ինքը կողմ է, մյուսին, ասենք, կյանքի իրավունքից զրկելու նորմին՝ դեմ. «Ինձ դնում են էնպիսի ընտրության առաջ, որ ես երկու դեպքում ասեմ հա, կամ ասեմ՝ չէ, երկու դեպքում էլ իմ խղճին դեմ եմ քվեարկելու»։ Ի դեպ, պարոն Ալումյանը նկատեց նաեւ, որ իշխանությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է համեմատաբար լավ փաթեթ, փոխարենը Հայաստանի քաղաքացու առջեւ է դրել վատ փաստաթուղթ։