A
A
Հայաստանի հավաքականի հարձակվողը հանդես կգա Վլադիվոստոկում
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը պայմանագիր է կնքել Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի հետ եւ հանդես կգա Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Sportbox կայքը, 27-ամյա ֆուտբոլիստը այսօր հայտավորվել է իր նոր թիմի կազմում եւ նա կարող է մասնակցել 3-րդ տուրի «Վոլգայի» հետ խաղին: Ռուսլան Կորյանը մինչ այդ խաղում էր Ուզբեկստանի բարձրագույն խմբում հանդես եկող Տաշքենդի «Լոկոմոտիվում», որ կազմում դարձել է այդ երկրի սուպերգավաթակիր, ինչպես նաեւ մասնակցել Ասիայի չեմպիոնների լիգայի մրցաշարին: Մեկ ամիս առաջ մեր ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել էր ուզբեկական ակումբի հետ կնքած պայմանագիրը: