Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստ. Սաֆարյանը հիշեց Մանվել Գրիգորյանին. «Մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styopa

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է սահմանադրական բարեփոխումներով. կարծում է, որ այս նախագիծը սպառել է ընտրական ինստիտուտը։ «Այն ոչնչացված է Ազգային ժողովի ձեւավորման առումով։ Միայն այն հոդվածը, որ պարտադրում է, որ Ազգային ժողովը պետք է ունենա կայուն մեծամասնություն եւ եթե այդպիսի մեծամասնություն չկա, ապա առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը անցնում են երկրորդ փուլ ու պարտադրել մյուսներին կողմնորոշվել այդ երկուսի միջեւ, սա բռնի պարտադրանք է։ Ժողովրդին երկու կուսակցություն եք դեմ տալիս, ասում եք՝ էս երկուսից ընտրի»։ Երկրորդ խնդիրը, ըստ նրա, ՀՀ նախագահի ընտրությունն է, որը կլոունադա է հիշեցնում. «Առաջին էտապով իրենք իրենց ձեւավորեցին, երկրորդ էտապում ասում են՝մենք ձեզ համար նախագահ ենք ընտրում, ընտրիչներին էլ մենք կընտրենք։ ԱԺ–ը կազմված է առնվազն 101 պատգամավորից, առավելագույնը ինչքանի՞ց է կազմված, այսինքն՝ո՞վ կարող է ավելացնի, եւ ինչքա՞ն կարող է ավելացնի։ Էդ դեպքում գրեք՝ կառավարությունը, վարչապետը, ԱԺ–ն կսահմանի թե քանի հոգի կարող են լինել։ Ի՞նչ է նշանակում՝մեր ախպոր ախպերն ա, եկեք մի երկու տեղ ավելացնենք։ Այս սկզբունքո՞վ՝ ինքը լավ կլինի, որ պառլամենտո՞ւմ լինի»,–ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Լեռնիկ Ալեքսանյանը ասաց, որ այս բարեփոխումների ծրագիրը դեռ քննարկման փուլում է. «Բոլոր բնագավառներում մենք ձգտում ենք բարեփոխումների եւ նոր սահմանադրությունը նպաստելու է ե՛ւ քաղաքական դաշտի բարելավմանը, ե՛ւ տնտեսական որոշակի նպաստավոր պայմաններ ստեղծվելուն ե՛ւ ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը»,–ասաց ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը եւ դիմելով Ստյոպա Սաֆարյանին ասաց. «Եթե լավ բան ունես, գրի՝առաջարկի, նոր կքննարկենք»։ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ դեռ դատական իշխանության խնդիրը լուծված չէ. «Հանրապետության նախագահը էլի դնելու ա, ստորագրի՝ էս մեկի աղջկան դատավոր, էն մեկի տղուն դատավոր, ինչը որ արվել է»։ Լեռնիկ Ալեքսանյանը նշում է, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու իր բնագավառի խնդիրների համար. «Նախագահը չի միջամտելու կառավարության գործունեությունը, վարչապետը ինքը կորոշի՝ ինչ անել, այսինքն՝իրավունքներն ու պարտականությունները համաչափ պետք է լինեն։ Եթե պատասխանատվությունը դրված է որեւէ օղակի վրա, ուրեմն պետք է իրավունքն էլ տրվի իրեն»։ Լեռնիկ Ալեքսանյանի խոսքից հետո, Ստյոպա Սաֆարյանը ընդհատելով ասաց. «Այ մա՜րդ, ասած Մանվել Գրիգորյանի՝ մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ ա ձեր ձեռը…»։ «է՜, դե լավ էլի, Ստյոպա, էդ քեզ չի սազում»,–պատասխանեց ՀՀԿ–ականը։