Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրական բարեփոխումներից քաղաքացիների իրավունքները կրճատվում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan1

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին պատրաստվում է ներկայացնել պաշտոնական գրություն. «Դիմելով Ձեզ՝ մենք փորձում ենք հավատալ, որ ինչ–որ թյուրիմացություն է տեղի ունեցել»։ ԱԻՄ–ը պահանջում է, որ հանձնաժողովը հանրությանը ներկայացնի իրենց հայեցակարգի քննարկման արձանագրությունը, հրապարակավ ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից Հայաստանի անկախության եւ սահմանադրականության ճարտարապետ կազմակերպության առաջարկը հանրությունից թաքցնելու համար եւ եվրոպական համապատասխան կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին պաշտոնապես ներկայացնի նաեւ ԱԻՄ բացարձակ ժողովրդավարության  այլընտրանքային տարբերակը եւ խնդրի համեմատական գնահատականներ տալ։ Արձանագրությունում նշվում է. «ԱԻՄ–ը չի կարող կրավորական կեցվածք ընդունել հայ ժողովրդի ճակատագրի համար սկզբունքային նշանակության այս հարցի վերաբերյալ եւ ակնկալում է շուտափույթ արձագանք»։ Պարույր Հայրիկյանը նշում է, որ նախորդ սահմանադրական բարեփոխումները կատարվել է հանրապետականների գերակայությամբ, հիմա նույն հանրապետականները սահմանադրական բարեփոխում են նախատեսում. «1998 թվականին, երբ ես բարեփոխում էի նախատեսում, խոսում էի Լեւոն Տեր–Պետրոսյանի վարչակազմի խուժան սահմանադրության դեմ, հիմա սրանք բարեփոխում են կատարում իրենց իսկ կատարած բարեփոխման դեմ։ Գոնե ասեին՝այն ժամանակ ապուշ էինք եղել, սխալ բաներ ենք գրել, բայց հիմա ասում են՝այն ժամանակ լավ ենք բարեփոխել, հիմա էլ բարեփոխենք, գուցե հիմա էլ են մի ապուշ բան գրում»։ ԱԻՄ առաջնորդը սահմանադրական բարեփոխումների նպատակը մեկն է համարում. «Բռնապետություններում բարեփոխումներ են կատարում, որ բռնապետերի դիրքերը ամրանա, բռնապետությունը ամրապնդվի, իսկ ժողովրդավար պետություններում՝ժողովրդավարությունն ավելացնելու համար»։ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներից քաղաքացիների իրավունքները կրճատվում են եւ ժողովրդի դերակատարությունը քաղաքական կյանքում կրճատվում է առնվազն երկու անգամ։