Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքականություն
5916140b42d10df77a660f38bdf44b34

Հուլիսի 14-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը: Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ Հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ, դեսպան Անատոլի Վիկտորովը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ՀՀ և ՌԴ կողմից ներկայացվող բանաձևերի շուրջ համագործակցությունը, դրանց աջակցությունն ու համահեղինակությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի բարեփոխումների հետ կապված զարգացումները, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, մասնավորապես Գործադիր կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության հարցերը, տարբեր մարմիններում երկրների կողմից ներկայացվող փորձագետների թեկնածությունների աջակցությունը, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափում համատեղ դիրքորոշումներով հանդես գալու հետ կապված խնդիրները: Խորհրդակցությունների ավարտին ռուսական պատվիրակությանն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: