Սեյրան Օհանյան. «Զսպման մեխանիզմներն այսօր ստեղծված են». Առավոտ
«Մեր սահմանների պաշտպանությունն այժմ ավելի անվտանգ ու, այսպես ասած, ավելի խելացի կերպով է իրականացվում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական գոտում վերջին շրջանում ադրբեջանական կողմից առավել ինտենսիվորեն արձանագրվող հրադադարի խախտման դեպքերին վերաբերվող հարցին: «Ես նկատի ունեմ, որ շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Որքան էլ մերթընդմերթ կրակոցներ են լինում, դրանք եթե նշանացուցված են, ապա համարժեք պատասխանը ստանում են: Եթե անկանոն են, իհարկե, պատասխան չի տրվում և միաժամանակ նաև համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների, մարտական խնդիրների իրականացման պատրաստակամության շնորհիվ զսպման մեխանիզմներն այսօր ստեղծված են, որպեսզի ամեն ինչ անենք հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- հավելեց Սեյրան Օհանյանը: Ամբողջական հոդվածը` այստեղ