Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաները տպավորված են ՀՀ-ով

Քաղաքականություն
mail.google.com_8

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ: Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշեց. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում և «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը մեզ համար սփյուռքի կարևորագույն կրթօջախներից է, որը ունի մեծ ավանդ Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»: Սրապիոնյանը կարևորեց նաև Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի և հայկական արմատների հետ ամուր պահելու գործում: Այնուհետև վարժարանի սաները պատմեցին Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի և իրենց տպավորությունների մասին: Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ: «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ: Միջնակարգ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 700-ի: