A
A
Պահանջում են առգրավված գույքը. նամակ դատախազին
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին
ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով
կազմված քննչական խմբի ղեկավարին
Պատճենը՝
Հայաստանի Հանրապետությունում
հավատարմագրված օտարերկրյա պետությունների և
միջազգային կազմակերպությունների
դիվանագիտական ներկայացուցչություններին
Հայաստանյան և միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններին
69100615 քր. գործով մեղադրյալներից և
նրանց առնչվող անձանցից ու միավորումներից
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով մեղադրյալների բնակարանների, ինչպես նաև նրանց համար որպես աշխատանքի վայր ծառայող գրասենյակների՝ 2015 թ. ապրիլի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ, ի թիվս այլ իրերի և փաստաթղթերի, առգրավվել է մեղադրյալներին և այդ գրասենյակներում գործող հասարակական և քաղաքական միավորումներին ու դրանց այլ անդամներին պատկանող հետևյալ գույքը.- Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
- Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող և Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ,
- Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երկու դյուրակիր համակարգիչ,
- Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երեք բանկային պայմանագրերի բնօրինակներ և չորս բանկային քարտեր,
- Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
- Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ տպագրական մեքենա,
- Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող երկու բարձրախոս,
- Հարություն Կարենի Աղլամազյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող չորս բարձրախոս և ևս մեկ ինքնաշեն բարձրախոս,
- «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը, գործավարության փաստաթղթերը և կլոր կնիքը,
- «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող մեկ սեղանի համակարգիչ,
- «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և կլոր կնիքը,
- «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և գործավարության փաստաթղթերը,
- Կարո Հակոբի Եղնուկյանին պատկանող և «Հայ-Իրանական բարեկամություն» և «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի ու Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ:
- Արմեն Գրիգորյանին պատկանող և Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան:
- 69100615 քր. գործով մեղադրյալներ՝
- Ժիրայր Սիմոնի Սէֆիլյան
- Գարեգին Բաբկենի Չուգասզյան
- Պավել Ռազմիկի Մանուկյան
- Վարուժան Պարսամի Ավետիսյան
- Գևորգ Վիտալիկի Սաֆարյան
- Քննչականի մարմնի անօրինական գործողություններից տուժող այլ քաղաքացիներ և միավորումներ.
- Կարո Հակոբի Եղնուկյան,
- Հարություն Կարենի Աղլամազյան,
- Հիմնադիր խորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնություն (նախագահ՝ Գարեգին Չուգասզյան),
- Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնություն (համակարգող՝ Ժիրայր Սէֆիլյան)
- «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան),
- «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Էմիլ Աբրահամյան),
- «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Վարուժան Ավետիսյան),
- «Իրավունք և աջակցություն» հիմնադրամ (տնօրեն՝ Գագիկ Սարուխանյան):