Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի թեման՝ գլոբալ ջիհադի օրակարգում

Քաղաքականություն
Варвара-Пахоменко

«Իսլամական պետություն»-ը սպառնալիք է Կովկասի համար։ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ծրագրի վերլուծաբան Վարվարա Պախոմենկոն հիշեցնում է, որ «Իսլամական պետության» ղեկավար կազմում կան էթնիկ չեչեններ, որոնց ազդեցության շնորհիվ Ռուսաստանի թեման վերադարձել է գլոբալ ջիհադի օրակարգ։ «Համաշխարհային մակարդակով դրա մասին չէին հիշել առաջին չեչենական պատերազմից հետո։ Անցած տարի, երբ «Իսլամական պետության» գլուխ անցավ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նա Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին միասին հայտարարեց մահմեդականների առաջին թշնամիներ»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է Վարվարա Պախոմենկոն ։ Սեպտեմբերին ԻՊ-ը վերհաստատեց Հյուսիսիային Կովկասում վերահսկողություն հաստատելու սպառնալիքի մասին։ «Դրանից հետո տարածաշրջանում սկսվեց ԻՊ գաղափարախոսության ընդհատակյա վերակողմնորոշումը։ Դրանից հետո ԻՊ աջակիցները մեկնեցին Սիրիա և Իրաք՝ ավելացնելով Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ովքեր ԻՊ կողմից կռվում են պաշտոնական Բաղդադի և Դամասկոսի դեմ։ Ռուսաստանցի ուժայինների թիվը այս տարածաշրջանում գնահատվում է 1700-ից 5000, որոնք հիմնականում Դաղստանից և Չեչնիայից են, նաև՝ Կաբարդինո-Բալկարիայից ու այլ հանրապետություններից»,- նշում է փորձագետը։ Այժմ արդեն հիմք կա մտածելու, որ նրանք կարող են կռվել նաև Կովկասում՝ Իսլամական պետության կողմից. «Սկսած նոյեմբերից, երբ Դաղստանում ԻՊ առաջին զինված առաջնորդներ Ռուստամ Ասիլդերովը և Արսլան Բյուտուկաևը երդում տվեցին, իսկ հունիսի 21-ին տարածվեց նաև Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում երդմնակալության արարողությանը մասնակից զինյալների աուդիո ուղերձը»։ Երկու օր անց Իսլամական պետության մամուլի ծառայությունը հայտարարեց երդմնակալության նոր արարողությունների ու նոր նահանգի ձևավորման մասին Հյուսիսիային Կովկասում, որտեղ ամիր նշանակվեց Ռուստամ Ասիլդերովը։ Հաղորդագրությունում ասվում էր նաև. «Սա նոր էջ է Իսլամական պետության պատմության մեջ Հյուսիսային Կովկասում։ 1990-ականներին սկսվել է ազգային ազատագրական պայքարը Չեչնիայում, որը վերաձևակերպել է նաև զինված ջիհադի գաղափարախոսությունը»։ «2007-ին Կովկասի էմիրության ձևավորումից հետո ձևավորվում է նաև ջիհադական գաղափարախոսության տարածաշրջանային կառույցը, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես այն ենթարկվում էվոլյուցիայի և մաս դառնում գլոբալ ջիհադի»,- ԻՊ վտանգը ներկայացնում է Վարվարա Պախոմենկոն։ Օն-լայն հարցազրույցն արվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ծրագրով, որն իրականացվում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: