A
A
Քաղաքականություն՝ մշակույթի համար
Այսօր՝ հուլիսի 12-ին,«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցան քննարկումներ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայիս փոփոխվող աշխարհում» թեմայով, որին հաջորդեց քննարկում՝«Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն»խորագրով:
Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից: