A
A
Հովիկ Հայրապետյանը երկրորդն է Բաթումիում
Վրաստանում ավարտվեց շախմատի Բաթումիի գավաթի խաղարկությունը: Գլխավոր մրցաշարում Հայաստանի 15 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող, ուկրաինացի Ալեքսանդր Բորտնյուկից: Ի դեպ, վերջինս ավարտական տուրում հաղթեց մեր շախմատիստ, միջազգային վարպետ Արման Միքայելյանին, որը մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Խաղարկությանը մասնակցած մեր միակ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, իր անվան դիմաց գրանցեց 3 միավոր եւ զբաղեցրեց 41-րդ տեղը: