Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թողնում ենք վթարային են դառնում, հետո մտածում ենք՝ ոնց կառուցենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed22

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր գործադիր մարմնի նիստում ներկայացրեց բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման բարելավման գործողությունների ժամանակացույցին ուղղված քայլերի նախագիծը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին հետաքրքրում էր, թե սրանով ի՞նչ հարց է լուծվելու. «Բնակֆոնդի պահպանման մասին մենք պետք է մտածենք, թողնում ենք 4-րդ 5-րդ կարգի վթարային են դառնում, հետո մտածում ենք ո՞նց կառուցենք, դրա համար օրենք պետք է ընդունենք չէ՞, այդպես հասկացա։ Հիմքում պետք է դրված լինի բնակֆոնդի պահպանմանն ուղղված հստակ քայլեր»,- նշեց վարչապետը։ Վարչապետը հորդորեց ուշադրություն դարձնել հատկապես Երեւանի, Վանաձորի, Գյումրիի շենքերի վթարային վիճակին։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությամբ սկիզբն են դնում նման օրենսդրական նախաձեռնության: