Ոստիկանությունը սադրանքների մասին տեղեկատվություն ունի
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա էր եկել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին սադրանքներին ուշադիր լինել. «Ժամը մեկ ինչ-որ բան է փոխվելու, լսել եմ կոչեր, երբ ասում են` եկեք բարիկադներն առաջ տանենք, վրաններ դնենք: Տղերք, թույլ չտաք, որ ինչ-որ մարդիկ ձեզ օգտագործեն: Կան մարդիկ, որոնք գիտեն որոշ տեխնոլոգիաներ, քանի որ հավաքներին մասնակցելու փորձ ունեն եւ դա կիրականացնեն ձեր միջոցով: Ես անուններ չեմ տա, դուք դեմքով կճանաչեք իրենց, անգամ անչափահասը նարնց առաջին իսկ կճանաչի: Ոստիկանությունը հետագայում ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, թե ովքեր են նրանք»: Նա եւս կոչ է արեց հանե աղբամանները. «Տեսնում եք, որ մենք ջրցան մեքենաները հետ ենք տարել, չկան ոստիկանական զորքեր: Դրա համար աղբամանների առկայությունն այլեւս անիմաստ է»: Ի դեպ, ըստ նրա, ունեն օպերատիվ տեղեկություն, որ ցուցարարների ու ոստիկանության միջեւ լարումն ավելանալու է, քանի որ Բաղրամյան պողոտայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նման որոշում է կայացվել: