Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե պրոբլեմը 7 դրամն է, ՀՀԿ-ն կքննարկի. աուդիտի եւ չեղարկման մասին եւս` հետո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
39e2d2eeb10b47faee7e0333cad2e5fb

Հայաստանի իշխանությունների համար էլեկտրաէներգիայի թանկացումը ցանկալի չէ, բայց 7 դրամով թանկացում չէր կարող չլինել: Այսօր ՀՀԿ  գործադիր մարմնի նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Է. Շարմազանովը: Ըստ նրա` այդ սակագնում ներառված չեն չարաշահումները, ավելորդ ծախսերը:  Այդ 7 դրամը օդից չի եղել, օբյեկտիվ հաշվարկներ են,- ասաց նա: Վերջինս հայտարարեց, որ հարգալից են վերաբերվում  մեր քաղաքացիների խաղաղ ելույթներին եւ  դրական են գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալիզմն ու հանդուրժողականությունը: Չեմ տեսնում այնտեղ քաղաքական պայքար, այնտեղ սոցիալական եւ քաղաքացիական իրավունքների  պայքար է,- Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը  գնահատում է Շարմազանովը` շեշտելով` աղերս չկա Մայդանի հետ: Իշխանություններն ու ցուցարարները մի բան են ուզում, որպեսզի մեզ մոտ էներգետիկ համակարգը  առողջանա. պրոբլեմն առաջացել է , կա 7 դրամի խնդիր, մենք կքննարկենք,- հայտարարեց նա` կոչ անելով չբաժանել իշխանություններին եւ ցուցարարներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ էներգետիկ համակարգը առողջանա, այդ մի օրվա բան չի, երկարատեւ պրոցես է….,- Շարմազանովը չկարողացավ ավարտել իր միտքը, քանի որ լրագրողները ընդհատեցին նրան իրենց հարցերով: Շարմազանովը չբացառեց, որ առաջիկայում այս նույն հարցով լրագրողների հետ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ հանդիպի, որը նաեւ կբացատրի արդյոք ՀԵՑ-ում աուդիտ անցկացնելու որոշումը նշանակում է ՀԾԿՀ-ի էներգիայի թանկացման վերաբերյալ որոշման չեղարկում: Շարմազանովը տեղեկացրեց, որ ինքն այդ պաշտոնյան չէ, որը պետք է նման որոշում կայացնի: