Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սադրանքի վտանգ կա. Հիմնադիր խորհրդարանի կոչը

Քաղաքականություն
դռռռ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում: Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ: Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ է անում զգոն լինել և միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքները կանխելու համար: Մասնավորապես՝ առաջարկում ենք հավաքի տարածքը բաժանել հատվածների, նշանակել դրանց պատասխանատուներ և բավարար քանակի կարգադրիչներ, ինչպես նաև բարձրախոսների միջոցով պարբերաբար զգոնության կոչեր անել հավաքի վայրում գտնվող ժողովրդին: