Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժողի իրավահաջորդները տեղյակ չեն, որ Պերմյակովի գործը հանձնվել է հայկական կողմին

Քաղաքականություն
gyumri6

Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը Ա1+ - ի հետ զրույցում նշեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին տեղյակ է այնքանով, որքանով այսօր ասել է Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, այսօր ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է. <Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Սերժ Սարգսյանի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին>: Ի դեպ, Քննչական կոմիտեի կայքում որեւէ տեղեկատվություն այս մասին չկա;