Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կհաստատվի ՀՀ մարդու իրավունքներին վերաբերող զեկույցը

Քաղաքականություն
United_Nations

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը այսօր կհաստատի Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման մարդու իրավունքներին վերաբերող երկրորդ զեկույցը Այսօր Երևանի ժամանակով երեկոյան ժամը 19։00-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ կանոնավոր նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR- ՀՊԴ) երկրորդ զեկույցի վերջնական ընդունումը։ Ցանկացողները կարող են նիստին առցանց հետևել այս հղումով. http://webtv.un.org/live-now/watch/29th-regular-session-of-the-human-rights-council/3986426597001 Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 22-ին նույն խորհրդի աշխատանքային խումբը դիտարկել էր Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման մարդու իրավունքներին վերաբերող երկրորդ զեկույցը, իսկ հունվարի 27-ին ընդունել  նախնական զեկույցը տրված հանձնարարականներով։ Ըստ գործող ընթացակարգի այսօր պետք է ընդունվի ՀՊԴ աշխատանքային խմբի երկրորդ զեկույցի վերջնական տարբերակը, արդեն Հայաստանի Հանրապետության ընդունած պարտավորություններով։ ՄԱԿ-ի գրասենյակ