ԱԺ լսումները ոստիկանության գործողությունների մասին՝ հետաձգվել են
Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ դրանց առնչությունը լսումների թեմայի հետ՝ վերոնշյալ հանձնաժողովները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին եւ պաշտոնատար անձանց: Ստացված պատասխանները հնարավորություն կտան լսումների թեմայի շրջանակներում իրականացնել համակողմանի եւ արդյունավետ քննարկումներ: Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովներն անհրաժեշտ են համարում հետաձգել նախատեսված խորհրդարանական լսումները: Լսումների հետագա անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն