Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՀԱՆԴԻՊԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ

Սպորտ

Կիպրոսում կայացավ 2006/07թթ. Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական փուլի վիճակահանությունը:

Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքներով կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի եւ Կիպրոսի հավաքականների հետ: Այսպիսով 3-րդ տարին անընդմեջ Հայաստանը կրկին կմրցի Ադրբեջանի հետ: 2004թ. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նույնպես ընտրական փուլում 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը ադրբեջանցիների հետ, իսկ այս տարի մինչեւ 17 տարեկանները 0:3 հաշվով զիջել էին Ադրբեջանի 17 տարեկանների հավաքականին:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը նախնական փուլում կմրցի Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականների հետ: Այսօր երեկոյան հայտնի կդառնան այն մրցավայրերը, որտեղ վերը նշված հավաքականները կանցկացնեն ընտրական հանդիպումները: