Էդվարդ Նալբանդյանը՝ դեսպանների արձագանքի մասին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Առաջին լրատվական» ծառայության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը։ Էդվարդ Նալբանդյան. Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքերի մասին մեր գործընկերները կտեղեկացվեն։