A
A
Արմեն Հարությունյանը ընտրվեց ՄԻԵԴ դատավոր
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության նոր դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: ԵԽԽՎ-ում տեղի են ունեցել ընտրություններ։ Նրա օգտին քվեարկել են ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը։ Թեկնածուներից Արա Ղազարյանի օգտին քվեարկել է 15, Լիանա Հակոբյանի օգտին՝ 23 պատգամավոր։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։ Արմեն Հարությունյանն ընտրվել է 9 տարի ժամկետով։