Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ անգլիական ֆուտբոլում

Քաղաքականություն
sport-anglia-skandal

Ֆուտբոլի Անգլիայի երիտասարդական հավաքականում իսկական սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ Daily Mail թերթը լուսանկար է հրապարակել, որտեղ թիմի սպիտակամորթ եւ սեւամորթ ֆուտբոլիստներն առանձին սեղաններին են ճաշում: Դա մեծ աղմուկ է բարձրացրել աֆրիկյան արմատներ ունեցող անգլիացիների շրջանում: «Ես ցնցված եմ այդ լուսանկարից և դրանում մեղադրում եմ թիմի ղեկավարությանը, որը պետք է տեղյակ լինի, թե որքան կարեւոր է ֆուտբոլիստներին ընկերացնելը: Դա այնքան էլ դժվաչ չէ, պարզապես ճաշելիս պետք է անընդհատ փոխել նրանց տեղը, որպեսզի ֆուտբոլիստները շփվեն եւ ավելի մոտիկից ծանոթանան իրար հետ» - ասել է Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո ֆերդինանդը: Անգլիայի երիտասարդական հավաքականն այժմ Չեխիայում մասնակցում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: