A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի անհատական առաջնության 2-րդ փուլում Լեւոն Արոնյանը առաջին պարտիան անցկացրեց Դարմեն Սադվակասովի հետ եւ հաղթեց:
Այս շախմատիստների միջեւ 2-րդ հանդիպումը կկայանա այսօր եւ նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Արոնյանը դուրս կգա 3-րդ փուլ:
2-րդ փուլի մյուս պարտիաներում մի շարք անակնկալներ են գրանցվել: Ուկրաինացի փորձառու գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը պարտվել է բուլղարացի Իվան Չեպարեւին: Բորիս Գելֆանդը ոչ-ոքիի է ավարտել պարտիան Արգենտինան ներկայացնող Ռուբեն Ֆելգաերին: