Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ հայտարարությունը

Պաշտոնական
2be156d0ac1f03aa554d901550d41053

Հայտարարություն Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը  ցրեց  ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ  խաթարվեց   հասարակական հանդուրժողականության մթնոլորտը: Ստեղծված իրավիճակը  հաղթահարելու  եւ  լարվածության  հետագա խորացումից խուսափելու նպատակով  պահանջում ենք՝  որպես առաջնահերթ  քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է   առանձին քննության նյութ դարձնել  ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք: Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների  արդարացի պահանջները: Միաժամանակ  կոչ ենք անում բոլորին  ձեռնպահ մնալ  լարվածության  հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին  ու հեղինակությանը հարվածող եւ  հավանական միջամտությունների առիթ  տվող  գործողություններից:   Հայ Յեղափոխական Դաշնակցություն   ՀՅԴ Մամլո Դիվան   23 հունիսի 2015