Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսել է, թե ինչպես են ծեծելով բերման ենթարկում իր որդուն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nork

Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք է այցելել ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ Այստեղ է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Բերման ենթարկվածների հարազատներն ու ծնողները լրագրողների հետ քիչ առաջ մտան ոստիկանության շենք։ Ճաղերի արանքից երեւացին բերման ենթարկվածներից Արամ Մանուկյանը, Եղիա Ներսեսյանը, ով ձեռքով բռնել էր կողքը, եւ ասաց, որ իրեն ծեծել են։ Ակտիվիստներից մի քանիսի դեմքին կապտուկներ կային։ Այս բաժանմունքում կա 56 ակտիվիստ։ Այստեղ է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի մայրը, որն ասաց, որ տեսել է, թե ինչպես են ծեծելով բերման ենթարկում իր որդուն։ Ծնողների ու հարազատների նյարդերը տեղի տվեցին. նրանք սկսեցին հարվածել ճաղերին եւ պահանջել, որ անհապաղ պատասխան տան, որովհետեւ բերման ենթարկելուց հետո պահման բոլոր ժամկետները սպառվել են։ Ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքում։ Բաժանմունքի շենքի մոտ է շտապ օգնության մեքենան։ «Ազատության» նկարում՝ Վաղինակ Շուշանյանի մայրը