Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստ Անի Նավասարդյանին ազատ են արձակել. ինչ է նա պատմում (տեսանյութ)

Քաղաքականություն
arabkir

Րոպեներ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ ակտիվիստ Անի Նավասարդյանը, որը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել . «Կենդանիների նման էին վարվում, վերցնում ու շպրտում էին մեքենաների մեջ, օպերատորներից մեկին անգամ հարվածեցին, տեսախցիկը նրա ձեռքից ընկավ, չթողեցին բարձրանա, վզից բռնել էին ու անմարդկային վերաբերմունք էին ցույց տալիս»։ Անի Նավասարդյանը հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել մեծամասնության նկատմամբ՝ խուլիգանության հոդվածով, սակայն Անիին ձեւակերպել են որպես վկա եւ ցուցմունք տալուց հետո բաց են թողել։ Անին նշում է, որ չի հաշվել, թե քանի հոգի կա ներսում, բայց նրանք շատ են։ Նա նաեւ հաստատեց մեր այն տեղեկությունը, որ բոլորին տարել են Ավան՝ ստուգելու, թե արդյոք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։ Ըստ Անիի՝ ոմանց մոտ հաստատվել է ալկոհոլի առկայությունը։