Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հարցեր են տվել բերման ենթարկված անչափահաս տղային

Քաղաքականություն
Kentron1

Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից բաց թողեցին բերման ենթարկված 17-ամյա Էրիկ Իսրայելյանին։ Ինչպես մեր թղթակիցն է հայտնում, Էրիկ Իսրայելյանին ներսում նկարներ են ցույց տվել եւ հարցրել՝ արդյոք ճանաչո՞ւմ  է նկարում պատկերված անձանց որպես կազմակերպիչ։ Էրիկ Իսրայելյանը հարցերին չի պատասխանել։ Նա նաեւ ասել է, որ ոստիկանական բաժանմունքում բռնություն չեն կիրառել, սակայն հայհոյել են բերման ենթարկելիս՝ մեքենայում։