«Աննորմալ կլինի, եթե բողոքի ուղղությունը թեքեն դեպի Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացման օգտին Հանրապետականների եւ ԲՀԿ-ի փաստարկները նույնն են՝ եթե չթանկացնեք, կվերադառնանք մութ եւ ցուրտ տարիներին։ Հանրապետականն ու ԲՀԿ-ն միաձայն են նաեւ այն տեսակետում, որ ոչ մի հայ ոգեւորված չէ էլեկտրաէներգիայի թանկացումով։ Սակայն կմիանա՞ Միքայել Մելքումյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, եթե սակագների բարձրացումը կասեցնելու մասին հրապարակի պահանջը չկատարվի։ Պարոն Մելքումյանն իրատես է, ինքը տեսել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ եւ լավ գիտի, թե ինչով են դրանք ավարտվում։ Սակայն եթե հրապարակը հաջողության հասնի, դա լինելու է դաշտում գործող քաղաքական ուժերի փոխարեն։ Համլետ Հարությունյանը Ազատության հրապարակի բողոքին նորմալ է վերաբերվում, սակայն աննորմալ կլինի, եթե բողոքի ուղղությունը թեքեն դեպի Սերժ Սարգսյանը։ Ավելին՝ տեսանյութով