Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ոստիկանության հայտարարությունը. կարող է կիրառվել ֆիզիկական ուժ

Քաղաքականություն
Untitled3

Հարգելի քաղաքացիներ

Ձեր մասնակցությամբ իրականացվող հավաքը ժամը 23 .00-ից հետո անօրինական է, իսկ հավաքի մասնակիցները ենթակա են պատասխանատվության՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական խնդիրների շահարկումով՝ մեր քաղաքացիներին զգացմունքային գործողությունների դրդելու ցանկացած փորձից, որոնք կարող են տանել արկածախնդրության և ունենալ անցանկալի հետևանքներ: Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում և երաշխավորում օրինական հավաքի մասնակիցների իրավունքներն ու անվտանգությունը: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ անօրինական հավաքի վայրում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու դեպքերում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է կիրառվել ֆիզիկական ուժ:

ՀՀ ոստիկանություն