Բորդյուժայի հայտարարությունը, իրական թվերը և ագրեսորի տրանսֆորմացիան (տեսանյութ)
Երեկ Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ելնելով պարիտետի (հավասարակշռություն) սկզբունքից և դա պաշտոնական Կրեմլի քաղաքականությունն է: Այլ կերպ ասած, ըստ պարոն Բորդյուժայի, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուժերի հավասարակշռության պահպանման համար: Հիմա հարձակվողն ո՞վ է Եթե այս հայտարարությունը լսեր իրավիճակին բացարձակ անտեղյակ մարդ, ապա տպավորություն կստեղծվեր, որ Հայաստանը մինչև ատամները զինվում է և մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա, ինչից խուսափելու համար պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է: Սակայն բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանը որևիցե պարագայում մտադիր չէ պատերազմ սկսել Ադրբեջանի հետ՝ այն պարզ պատճառով, որ այդ երկրից մենք «ստանալու բան չունենք»: Եվ եթե պատերազմը վերսկսվի, ապա որևէ կասկածից վեր է, որ դա կարվի Ադրբեջանի նախաձեռնությամբ և այն ժամանակ, երբ Ադրբեջանում կգտնեն, որ արդեն այնքան են զինված, որ կարող են հաղթել մեզ: Իսկ այդ զինվելու գործում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը հենց Ռուսաստանն է, որը առաջատար զենք արտադրողներից միակն է, որ Ադրբեջանին զենք է վաճառում (Ադրբեջանին կտրականապես զենք չեն վաճառում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և բազում այլ երկրներ): Հակաթվաբանական պարիտետ Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում և հարցը հավասարակշռության պահպանման մեջ է: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը բազմիցս հրապարակել է Հայաստանին և Ռուսաստանին վաճառված զենքերի պաշտոնական վիճակագրությունը: Այսպիսով, վաճառված զենքերի բալանսն հետևյալն է՝
| Հայաստանին | Ադրբեջանին | |
| Տանկ | 84 | 156 + 153 Բելառուսը |
| Հրետանի | 126 | 456 * + 42 Բելառուսը |
| Հակաօդային «իգլա» | 200 | 1200 |
| Հակատանկային հրթիռ | 940 | 1100 |
| Մարտական ուղղաթիռ | 0 | 90 |
| Հեռահար ՀՕՊ միջոցներ | 2 դիվիզիոն С300-ПC * | 2 դիվիզիոն С300-ПМУ2 * |