Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամորի ատոմակայանը կաշխատի ևս 10 տարի

Քաղաքականություն
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը պնդում է, որ Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացումը խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի նոր ատոմակայան չկառուցվի։ «Այժմ մենք աշխատանքներ ենք տանում որպեսզի կառուցվի 1060 մեգավատտ հզորության ատոմակայան, որի արժեքը 5 միլիարդ դոլարի չափ է։ Միաժամանակ հնարներ ենք փնտրում միջին հզորության՝ 500-ից 600 մեգավատտանոց ատոմակայան կառուցելու»,- նշում է նա։ Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ միջին հզորության ատոմակայանի կառուցումը ավելի շահավետ է ու նպատակահարմար, քանի որ բարձր հզորության ատոմակայանը ներկա էներգոհամակարգի պայմաններում ոչ նախընտրելի է։ «Հայաստանի էներգոհամակարգն այդքան հզորություն չունի, որ կարողանա ապահովել ատոմակայանի հզորության ապահովումը։ «Կարող եմ նաև ասել, որ եթե Մեծամորի ատոմակայանը ինչ-որ մի պահի անջատվի ու կորցնի իր կարիքները հոգալու հնարավորությունը, ՀՀ էներգոհամակարգը ունի ռեզերվային հնարավորություններ»,- նշում է Աշոտ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ատոմակայանի աշխատանքի դադարեցման վտանգավորության մասին հարցին։ Ըստ մասնագետի՝ 1993 թվականից մեծ ծավալի աշխատանք է իրականացվել՝ Ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությամբ ուսումնասիրություններ են իրականացվել՝ հասկանալու համար Ատոմակայանի ներկա մակարդակը։ Այն 2,75 անգամ ավելի անվտանգ է, քան նախատեսված է նախագծով։ Նշենք, որ Եվրամիության պահանջով՝ պետք է դադարեցվեն առաջին սերնդի ատոմակայանների աշխատանքները։ Պարոն Մարտիրոսյանի տվյալներով՝ արդեն նոյեմբերին Մեծամորի ատոմակայանը կներկայացնի հիմնավորումներ այն մասին, որ պատրաստ է աշխատել ևս 10 տարի։