Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունում հարգեցին Քըրք Քըրքորյանի հիշատակը

Քաղաքականություն
unnamed14

Մինչ կառավարության նիստը սկսելը, այսօր գործադիր մարմնի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ բոլորը ցավ են ապրել՝ լսելով Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի մահվան լուրը: «Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից եւս մեկ անգամ ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին, նրա մերձավորներին, բարեկամներին, հարազատներին եւ մեր ժողովրդին»,- նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: