A
A
Ռումինիայի երիտասարդականը ջախջախեց Հայաստանին
Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկեց խոշոր պարտությամբ: Մեր ֆուտբոլիստներն արտագնա խաղում մրցեցին Ռումինիայի իրենց հասակակիցների հետ: Դաշտի տերերն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը փորձեց գոնե կրճատել հաշվի տարբերությունը, սակայն՝ ապարդյուն, քանի որ մեր ֆուտբոլիստներն անգամ մոտ տարածությունից չկարողացան գրավել դարպասը: Ռումինացիները հանդիպման ավելացված ժամանակում եւս մեկ գոլ խփեցին եւ խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 3:0: Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին, երբ իր հարկի տակ կընդունի հենց Ռումինիայի ընտրանուն: