Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական վերածնունդ միավորումը նիստ է գումարել

Քաղաքականություն
oek-party-logo2

Նախօրեին տեղի է ունեցել Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են միավորման մասնակից 62 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Նիստում քննարկվել է Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի աշխատակարգի, կառավարման խորհրդի ձևավորման և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստում քննարկվել և ընդունվել են հետևյալ որոշումները. 1. Ձևավորվել է Հայկական վերածնունդ¦ հասարակական-քաղաքական միավորման ծրագրային փաստաթղթերի մշակման խումբ` Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի և Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համանախագահությամբ: 2. Ձևավորվել է մարզային հանդիպումների կազմակերպման աշխատանքների խումբ Մեր Տունը Հայաստանն է կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանի և Օրինաց երկիր կուսակցության քաղական խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի համանախագահությամբ: 3. Ձևավորվել է Հայկական վերածնունդ¦ հասարակական-քաղաքական միավորման անդամ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միջև հանդիպումների կազմակերպման և աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ` Հայոց Հայրենիք կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի և Փոքր Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Ասլանյանի համանախագահությամբ: Նիստում քննարկվել է էլեկտրաէներգիայի թանկացումների հարցը: Անընդունելի և անթույլատրելի դիտարկելով ապաշնորհ կառավարման արդյունքում կուտակված պարտքը էլեկտրաէներգիայի գնի անհիմն բարձրացման միջոցով ժողովրդի վզին փաթաթելու փորձը` որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ Օրինաց երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Լևոն Դոխոլյանի և ՄԵՆՔ Երիտասարդական Միություն հասարակական կազմակերպության նախագահ Արամ Ստեփանյանի համանախագահությամբ և մասնակցել բողոքի ցույցերին: Նիստում անդրադարձ է կատարվել նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող այլ հիմնահարցերի, ներառյալ իշխանության ներկայացրած սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Համակարգող խորհուրդը այս և մի շարք այլ հարցերի շուրջ ձևավորել է հավաքական դիրքորոշում, որի մասին հանրությանը կիրազեկվի առաջիկա համակարգող խորհրդի նիստում հաստատելուց հետո: Նիստում Հայկական վերածնունդ ասարակական-քաղաքական միավորման մամուլի պատասխանատու է նշանակվել Վահե Մոսինյանը: Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն: