Նյու-Յորքի Սրբոց Նահատակաց վարժարանում հնչել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի օրհներգերը
Հունիսի 12-ին, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում տեղի ունեցավ ՝ Բողբոջ, Կոկոն և Մանկապատեզի՝ թվով 36 երեխաների այս տարվա ավարտական հանդեսը ։ Բացման աղոթքը կատարեց, ցերեկույթի պատվավոր հյուր, Նյու Յորքի Սբ․Լուսավորիչ Մայր եկեղեցու արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Լագիսյանը ։ Դրոշների ներս բերման արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ ի և ՀՀ օրհներգերը։ Հայտագրում տեղ էին գտել մանկական խնբերգեր, հայկական պարեր և արասանություններ ։
Դպրոցի տնօրինության և ծնողների կողմից բարձր գնահատականի արժանացան վարժարանի մանկավարժները, որոնք ջանասիրությամբ աշխատանք են տանում նախադպրոցական տարիքի երեխաների հետ։ Երեխաներին հանձնեցին նաև այս տարվա ավարտական վկայականներ ։
-Մեր մաղթանքն է, որ բոլոր հայ երիտասարդ ծնողները արթնանան, գիտակցեն և իրենց զավակները բերեն հայ դպրոց՝ հայեցի կրթություն ստանալու ։ Կմաղթեմ ավելի աշակերտություն – ասաց վարժարանի տնօրենուհի՝ Զարմինե Պողոսյանը։ Ցերեկույթը ավարտվեց ծնողների կողմից պատրաստված կարկանդակով, որը նվիրված էր օրվա միջոցառմանը ։
Ցերեկույթը ավարտվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու արժանապատիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի մաղթանքներով ։
Լուսանկարները՝ հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք