A
A
Ռոման Ամոյանը Բաքվում կպայքարի բրոնզե մեդալի համար
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը կպայքարի Բաքվում անցկացվող Եվրոպայի մարզական առաջին խաղերի բրոնզե մեդալի համար: Մեր 59 կգ քաշային ըմբիշն այսօր հաղթանակով սկսեց իր ելույթը՝ 1/8 եզրափակիչում ջախջախելով պորտուգալացի ըմբիշին: Սակայն հաջորդ փուլում Ռոման Ամոյանը բոլոր առումներով զիջեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանին: Վերջինս կիսաեզրափակիչում ծնկի բերեց նաեւ ադրբեջանցի Մուխտարովին եւ մտավ եզրափակիչ: Այդպիսով, Ռոման Ամոյանը տեղափոխվեց սփոփման մրցաշար: Նա առաջին մարտում վստահ հաղթեց նորվեգացի Ֆոնեսբեկին եւ 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք նվաճեց: Բրոնզե մեդալի համար մրցամարտում մեր ըմբիշը ուժերը կչափի հենց ադրբեջանցի մարզիկի հետ: Հանդիպումը տեղի կունենա ժամը 19:00-ին: