Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես իմ մազերն եմ կորցրել բանակում». պատգամավոր

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

Ազգային ժողովում այսօր քննարկվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ կառավարության հետ համատեղ հեղինակած «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ «Ծառայության ժամանակ շատերն են վիրավորվում, որևէ խնդիր լինում է։ Ես իմ մազերն եմ կորցրել բանակում»,-ասաց պարոն Մարուքյանը։ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանին հետաքրքրեց. ինչո՞ւ է նախագծով նախատեսվում միայն մարտական առաջնագծում ստացած վնասվածքի դեպքում ֆինանսական միջոցների հատկացում զինվորին։ Եթե այլ տարածքում դեպք կատարվի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պրակտիկան ենք հիմք ընդունել։ Որպես նախկին փաստաբան ասեմ, որ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորների առողջության համար։ Տարբեր դեպքերում որևէ ձևով միջոցներ գտնվում են։ Իսկ այս նախագիծը կարևոր է նրանով, որ հենց առաջնագծում կատարված դեպքերի մասով կլինի պետության աջակցությունը։ Վիրավոր զինվորին ուղեկցող անձի ծախսերը նույնպես պետք է կառավարությունը հոգա»։