Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարող էր արմագեդոն տեղի ունենալ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira_Zohrabyan1

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում, անդրադանալով Գլխավոր դատախազության հաղորդմանը, հայտարարեց, որ ամեն ինչ տեղը կընկնի, երբ որեւէ մեկը երկրում իրեն օրենքից վեր չդասի. «Ես չեմ հավատում, որ քաղաքական առկա այս բանաձեւում դուք կարող եք լուծել ձեր առջեւ դրված խնդիրը: Տա Աստված, որ սխալվեմ, սակայն կան կաստաներ,խմբավորումներ, որոնք իրենց վեր են համարում Սահմանադրությունից, երբ որոշ պաշտոնյաներ կատարում են հանցագործություն ու հաջորդ օրը հանգիստ զբոսնում՝ որտեղ ուզում են»: