Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի տարբերությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
karine1

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկ ժողովին այսօր ներկա էր նաեւ հրապարակախոս, վերլուծաբան, «Ժառանգության» նախկին անդամ Կարինե Հակոբյանը: Նա վստահեցրեց, որ ինքը համախոհ ու կողմնակից է հասարակության համախմբմանը` լավ նպատակների շուրջ. «Նոր սերնդի համար մենք ամեն ինչ պետք է անենք: Ինքս ՕԵԿ-ական չեմ. հրապարակախոսը, վերլուծաբանն իր ասպարեզում կարող է օգտակար լինել: Կուսակցությունների ու ՀԿ-ների ծրագրերը շատ հաճախ համընկնում են. այն նախաձեռնությունները, որոնք ունեն ՀԿ-ները, կարող են իրականացնել կուսակցությունների միջոցով: Տվյալ դեպքում ՕԵԿ-ը կարող է լինել այն կուսակցությունը, որ այս-այս ծրագրերի քաղաքական իրականացնողը կարող է լինել»։ Որպես նախկին կուսակցական` տիկին Հակոբյանը կողմնակից է կուսակցությունների միավորմանը. «Ընդհանրապես կողմնակից եմ ընդդիմություն-իշխանություն տարանջատմանը, եւ որքան այդ սահմանը հստակ լինի, որքան ընդդիմադիր կուսակցությունները միավորված լինեն եւ միասնաբար հանդես գան եւ լինեն վերահսկող կողմ իշխանությանը, այնքան մեր հասարակության շահն է»: Արդյոք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նման հերթական անգամ չի՞ հիասթափեցնի հասարակությանը, Կարինե Հակոբյանը վստահ է` ոչ. «Գագիկ Ծառուկյանը ներկայացնում էր մեծ բիզնեսի շահերը, որը գործում է ոչ վստահելի դաշտում` ստվերում: Ցանկացած մեծ բիզնեսի ներկայացուցիչ չի կարող լինել մեծ քաղաքականության մեջ: Արթուր Բաղդասարյանն էլ ունի բիզնեսներ, սակայն դրանք մեծ չեն, նա քաղաքական-պետական գործիչ է: Նաեւ կան նրանց մեջ անձնական տարբերություններ»: Ըստ նրա` սխալը մեր պետական համակարգն է, որ հնարավորություն տալիս մեծ բիզնեսի ներկայացուցիչները զբաղվեն քաղաքականությամբ. «Դա հենց մաֆիոզ կառույցի հատկանիշ է»: