Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկ Դարչինյանն այսօր կմենամարտի Խեսուս Կուելարի հետ

Սպորտ
a1-darcinyan

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկու տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտով) այսօր Կարսոնում կփորձի նվաճել հերթական գոտին: Մեր 39-ամյա բռնցքամարտիկը կհանդիպի 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելարի (26-1, 20 նոկաուտով) հետ, որը WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում ժամանակավոր աշխարհի չեմպիոն է: Բուքմեյքերները մենամարտի բացահայտ ֆավորիտ են համարում Կուելարին, ում հաղթանակը գնահատում են 1,14 գործակից՝ Դարչինյանի 5,50-ի դիմաց: