«Հայկական վերածնունդ»-ն ընդդեմ ՕԵԿ-ի «Հայկական վերածննդի»
Հունիսի մեկին ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության շենքում տեղի ունեցավ հանդիպում մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը գլխավորում էր ՕԵկ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ըստ իր խոսքի՝ նախաձեռնել է «Հայկական վերածնունդ» միավորում՝ ուղղված պայքարելու Հայաստանի առջև ծանրացած հասարակական-քաղաքական խնդիրների դեմ: Առաջին հայացքից դրական գնահատականի արժանացող նախաձեռնությունը մի շարք հարցեր է առաջ քաշում՝ կապված նախաձեռնության անվան և նախաձեռնողների իրական դրդապատճառների հետ: «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անունը պատահական չէ ընտրված, քանի որ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» անվան տակ է գործում սփյուռքահայությանը միավորող շարժումը, որի նպատակն է Հայաստանում ունենալ յուրային կառավարություն և օրենքի գերակայության հաստատում Հայաստանում:«՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժումը թիկունք է կանգնում Հայաստանի առողջ քաղաքացիական շարժումներին ու բարեշրջման միտող այլ խմբավորումներին: Եվ ահա, Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությամբ փորձ է արվում ապականել սփյուռքում գործող շարժման անունը: Բոլորին է հայտնի Արթուր Բաղդասարյանի ապօրինի իշխանությունների մաս կազմելն ու Սերժ Սարգսյանի քամահրանքով գործողություն ծավալելը: Այս իշխանությունները պայքար են սկսել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման դեմ: Բազում գրառումներ են եղել մամուլում, թե ինչպես այս տարվա մայիսի 21-ին թույլ չտրվեց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել«՛ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման, Փարիզի մասնաճյուղի համակարգող, հայտնի քաղաքական գործիչ Շանթ Ոսկերիչյանին: Այս նախագիծը դատապարտված է անհաջողության, քանի որ այն առաջ է տարվում հայ ազգի ապագայով դույզն ինչ չանհանգստացող անձանց կողմից: Ձախողումն անկասելի է, քանի որ այն ուղղված է խաթարել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման բարի համբավը: Փորձ է արվում կապել «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» շարժման անունը իշխանությունն ապօրինի զավթած մարդկանց հետ, որով և կասեցնել օր օրի ավելի ու ավելի սփյուռքում և հայաստանաբնակ հայության կողմից ժողովրդականություն վայելող շարծման ընթացքը: Հայ ժողովուրդը պետք է հստակ տարրանջատի այս 2 «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» -ներն և դատապարտի հերթական ապազգային իշխանությունների լարած թակարդը: Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» շարժում Ստորագրությամբ` ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ