Գեղամյանը՝ Փոստանջյանին. «Դուք նվեր եք ուզում մատուցել Էրդողանին». Առավոտ
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նախագծով պահանջվում է Թուրքիայից վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Ֆարմանյանն առաջարկել էր նախագիծը քննարկել հանձնաժողովում փակ ռեժիմով, ինչին ընդդիմացել էր նախագծի հեղինակը: Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի, սա լավագույն նվերը կլինի Էրդողանին, եթե բաց քննարկում անցկացվի. «Դուք նվեր եք ուզում մատուցած լինեք պարոն Էրդողանին: Դրա համար միակ ճիշտ փաստարկն այն է, որ մենք այդ նվերը չտանք: Տեղավորվում ենք իրենց սցենարում»: Իսկ Սամվել Ֆարմանյանը բացատրեց, որ փակ քննարկումը պայմանավորված չէ նրանով, որ այդ հարցը հանրայնացված չէ. «Տղաս սովորում է 6-րդ դասարանում, բոլոր երեխաներն էլ համարյա այդ նյութին տիրապետում են, հայ հանրությանը ծանոթացնելու խնդիր չկա: Այստեղ կան մասնագիտորեն սխալ տվյալներ, վտանգավոր, որոնց հրապարակայնացումը կարող է շատ մեծ հաղթաթուղթ դառնալ»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դեմ է արտահայտվել իր խմբակցության անդամի հեղինակած նախագծին։ Ավելին՝ այստեղ