Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը նաեւ ամենաարդարն է

Սպորտ
sport-ardar-xax

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 4 շրջանների արդյունքներով «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» (8.02 միավոր): Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Երկրորդ արդյունքը ցույց է տվել «Միկան» (7.890), երրորդ` «Ալաշկերտը» (7.889): Այնուհետեւ հաջորդում են «Գանձասար-Կապանը» (7.88), «Բանանցը» (7.86), «Շիրակը» (7.81), «Ուլիսը» (7.80) եւ «Արարատը» (7.65): Հավելենք, որ այս աղյուսակը միայն մի դեպքում է խթան հանդիսանում թիմերի հետ: Երբ ՈՒԵՖԱ-ն «Արդար խաղի» համար Եվրոպայի լիգայի ուղեգիր է հատկացնում որեւէ երկրի, ապա մրցաշարին մասնակցելու իրավունք է ստանում հենց ամենակարգապահ թիմը: